ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է YEPP անդամ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է YEPP անդամ
18.05.2015 | 12:36

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը մայիսի 14-16-ը Պորտուգալիայում ընթացող Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընտրվել է YEPP-ի անդամ։

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը տեղեկացնում է, որ, որպես կանոն, անդամության հարցերը YEPP-ում քննարկվում են գործադիր մարմնի նիստերում։ ՀՀԿ ԵԿ անդամակցումը, սակայն, քննարկվել և ընդունվել է համագումարում։ Ըստ պարոն Ավագյանի՝ սա իրենց կառույցի երեք տարվա հետևողական աշխատանքի արդյունք է։ Կարեն Ավագյանը YEPP 10-րդ համագումարում հանդես է եկել ելույթով, ներկայացրել ՀՀԿ երիտասարդական կառույցի գործունեությունը, համագործակցությունը միջազգային կառույցների հետ, պատասխանել է ներկաների հարցերին։ Առանձին հանդիպումներ են տեղի ունեցել բոլոր երկրների պատվիրակների հետ։ Ընդ որում, YEPP-ը ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամակցությունը քննարկման դնելիս նախապես հարցումներ է արել և դրական կարծիքներ ստացել եվրոպական քաղաքական երիտասարդական այլ կառույցներից ևս։
Կարեն Ավագյանը նշում է, YEPP-ը եվրոպական ամենամեծ քաղաքական երիտասարդական կառույցն է, որը համախմբում է եվրոպական մոտ 40 երկրի 57 քաղաքական կուսակցությունների ավելի քան 1,6 միլիոն երիտասարդների։ ՀՀԿ ԵԿ-ն սերտորեն համագործակցում է բազմաթիվ եվրոպական քաղաքական կառույցների հետ, և սա ևս մեկ հարթակ է, որտեղ կբարձրացվի Հայաստանի ձայնը։
Նշենք նաև, որ YEPP-ի 10-րդ համագումարում տեղի են ունեցել նաև ղեկավար կազմի ընտրություններ։

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ